Ստեփանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին, կեղտոտ բերան ունի

Հովհաննավանքում հավաքվել էին թմրանյութերի վաճառքի կողմնակիցները, այլասերվածները, շողոքորթները։ Շոուն չի ստացվում, բնակիչների հիմնական մասն աջակցում է Տեր Սարգսին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Քաղաքացիական հագուստով ոստիկանները պաշտպանում են ստախոս, զրպարտիչ, հայհոյաբերան անձնավորությանը, ով դուրս է եկել իր հոգևոր ծնողի և եղբայրների դեմ։ Ստեփան Ասատրյանը երբեք անտեսված չի եղել, թեմական առաջնորդն իր նկատմամբ մեծահոգի է եղել, անփորձ տեր հայր էր, հինգ տարվա ծառայություն ունի։ Երկու անգամ ականատես եմ եղել, թ ինչպես է Ստեփան Ասատրյանը Փաշինյանին ու ՔՊ-ին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, նման խոսույթը քահանային հարիր չէ»,- մեկնաբանեց Տեր Վրթանեսը։

Մանրամասները՝ տեսանյութում։