ՌԴ-ն 2026-ին էլ կփորձի ՀՀ-ում ունենալ իրեն ձեռնտու իշխանություն և ընդդիմություն․ Կարեն Կարապետյան

ՌԴ-ն 2026-ին էլ կփորձի ՀՀ-ում ունենալ իրեն ձեռնտու իշխանություն և ընդդիմություն, միշտ էլ այդպես է արել:

«Կիզակետում Արկադի Գրիգորյան հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

«Տպավորություն է, որ Փաշինյանի հեռացման պահանջը մեծամասամբ գտնվում է հռետորաբանության տիրույթում, իսկ գործնականում այն չի երևում, այնինչ նա բազմաթիվ «նվերներ է մատուցում», որը կարելի էր օգտագործել իր դեմ։ 

Օրինակ՝ Եկեղեցու դեմ հարձակումները կարող էին նույնիսկ առանց բուն եկեղեցու մասնակցության, լինել այն մերանը, որը կապահովեր քաղաքական ու հանրային լուրջ կոնսոլիդացիա։ Սակայն այսօր նրա գործողություններին լուրջ հակազդեցություն չի հաջորդում, այնինչ ընդդիմությունը Փաշինյանին պետք է հաղթի նախքան ընտրությունները, քանի որ քաղաքական ներկա գործընթացների պայմաններում նրան ընտրություններով հեռացնելն  իրատեսական չէ։»,- նշել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։