Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մանրամասները կհրապարակեն ավելի ուշ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մարտի 17-ին։