Եթե Գարեգին Բ-ն չապահովի հանրային լայն հակազդեցություն Փաշինյանին, հաջորդ ձերբակալվողն ինքն է լինելու

Հոգևորականների ձերբակալումն իրականում տեղավորվում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկեք հիշենք, որ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում արմատախիլ արվեն ռևանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռևանշիստ են բոլոր նրանք, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից։ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, հիմար չէ ու շատ լավ գիտի, որ հայոց պետականության չգոյության ժամանակահատվածներում հայապահպանության դերը մշտապես ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին ու մշտապես հնարավորություն պահպանել, որպեսզի մենք կարողանանք վերաստեղծել մեր պետությունը։ Հետևաբար, որպեսզի պետականության անկումից հետո, ինչին ներկայումս շատ մոտ ենք, այլևս հնարավորություն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին։

Այս ամենից Գարեգին Բ-ն պետք է հստակ հետևություններ անի ու դիմի գործնական քայլերի։ Եթե նա չփորձի հանրությանը կոնսոլիդացնել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, եթե նա իր ունեցած ողջ ռեսուրսով չհակազդի Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ ձերբակալվողն ինքն է լինելու, իսկ դրանից հետո այլևս որևէ նշանակություն չի ունենա, թե ով կլինի հաջորդ Կաթողիկոսը։ Դրանից հետո կառավարության ու ՔՊ-ի նիստերը կարող են նույնիսկ նամազով սկսվել, որովհետև արդեն կոտրված կլինի Եկեղեցու ողնաշարը, ինչն էլ կբերի հայ հասարակության ողնաշարի վերջնական փշրմանը։

Տեսանյութը՝ մեկնաբանությունում