Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված համերգը՝ բացառիկ մենակատարներով

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված համերգ։

Սամսոն Ցոյ, դաշնամուր (Ղազախստան / Մեծ Բրիտանիա)

Սամսոն Ցոյը միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել աշխարհի լավագույն՝ այդ թվում, Վիգմոր Հոլլ, Ուոլթ Դիսնեյ, Սան Պաոլոյի և Մոսկվայի ֆիլհարմոնիկ համերգասրահներում։ Հայաստանում է առաջին անգամ

Անուշ Նիկողոսյան, ջութակ

Հայ անվանի մենակատար, ով տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանը եվրոպական բեմերում՝ իր վիրտուոզ կատարումներով։

Դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո (Գերմանիա)

Նա մի քանի անգամ արդեն ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և վայելում է ինչպես երաժիշտների, այնպես էլ հանդիսատեսի հատուկ համակրանքը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։

«Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան։