Մակյանը էն է, ինչ պետք է Նիկոլին և նիկոլաբարո դատախազին․ քաղաքագետ
Գրիգորի Խաչատուրովին կալանքի վճիռ կարդացողը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն է։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Համացանցում թե կարդաք սույն պերսոնաժի մասին, կտեսնեք, որ Խաչատուրովի պես գեներալին կալանքի տանելու համար նման մի երևույթ էր պետք։ Բարոյականության գոնե փոքր նշույլներ ունեցողն այդ քայլին չէր գնա։ Մարդը պետք է ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի։
Հիմա Մակյանը հենց էն է, ինչ պետք է Նիկոլին ու նիկոլաբարո դատախազին։ Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ տարբեր կալիբրի մակյաններ այնպիսի մի միջավայրում են հայտնվել, որտեղ իրենց ամենակարող և անպատիժ են զգում։ Ինչ ուզում անում են։ Դա արդեն բոլորիս մեղքն է։
Այն, որ Խաչատուրովն այսօր անազատության մեջ է, հետևանքն է նրա, որ ազգադավ իշխանությունների դեմը չենք առել։ Հանրային լոյալությունը դեռ շատ աղետներ է բերելու մեր ժողովրդի գլխին։ Դրա հիմքերն արդեն կան՝ այն միջավայրը, որտեղ մակյանակերպ մակաբույծները հերոսի են կալանավորում»։