Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու Երևանի երթևեկության համար

Փոխքաղաքապետ Ավինյանը չգիտի՞, թե որն է իրական պատճառը, որ իր գովերգած, գերմանական «ՄԱՆ», +2.5 լայնքով ու 12 մետր երկարությամբ, ավտոբուսներն, իր խոստացած մարտի 1-ից ի՞նչու չմտան երթուղիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Հայկ Քիսեբլյանը։

«Երևի թե գիտի և դրա համար էլ այսօր քաղաքապետարանում «սղացրեց». «Նախատեսվում է նաև տարվա ընթացքում քաղաքում ունենալ ավտոբուսների երթևեկության առանձնացված գծեր»։

Իսկ առիթն ու պատճառն այն է, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, Երևանում լայնածավալ ուսումնասիրություն է արվել և փորձագետները պարզել են ու եկել վերջնական եզրակացության, որ Երևանի տրանսպորտային ցանցին նպատակահարմար են, միջին չափսի ավտոբուսները, ո՛չ մեծ։ Այդ կարգին էին պատկանում ներկրված երկդռնանի «Բոգդան» ավտոբուսները, ինչպես նաև այժմ էլ ներկրվող, չինական «ժոնգտոնգ»-ները, այնինչ 2.5-3-մետր լայնքով, 9 մետր և ավելի երկարությամբ ՄԱՆ և այլ ավտոբուսները, պարզապես չե՛ն ինտեգրվում Երևանի ոլոր-մոլոր և դարուփոս տրանսպորտային ցանց և ամեն 1 նման ավտոբուսը, զգալիորեն դանդաղեցնելու է ողջ երթևեկությունը, ստեցծելու է կիլոմետրանոց խցանումներ։

Առանձին ավտոբուսային գծեր Երևանում՝ սա ևս իրատեսական չէ։

Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու։ Եվ սա ոչ՛ վատատեսություն է, ո՛չ էլ «կռոց», այլ պարզ, ճշգրի՛տ հաշվարկ»-գրել է նա։