Թեժ պայքար է լինելու Էջմիածնում, ՔՊ-ն ամեն գնով ուզենալու է հաղթել, որ Կաթողիկոսին հեռացնեն
Ընդդիմությունը թույլ չի տալու, որ Փաշինյանը Էջմիածնում հենման կետ ունենա և կարողանա Եկեղեցու դեմ արշավել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Վաղարշապատի համայնքապետի պաշտոնում առաջադրվելու որոշմանը։
«Վաղարշապատում այժմ ժամանակավոր պաշտոնակատարը Արգիշտի Մեխակյանն է, ով պատերազմում զոհված Մեխակ Մեխակյանի որդին է, նա հետևություններ պետք է անի ու ՔՊ-ից դուրս գա։ ՔՊ-ն նրա միջոցով իր մեղքերն է մաքրում, սթափության կոչ եմ անում, աթոռից բարձր արժեքներ կան։ Թեժ պայքար է լինելու, ամեն գնով ուզենալու են Էջմիածնում հաղթել, որ Կաթողիկոսին հեռացնեն։
Գիտեմ, որ իմ դեմ շառլատաններով արշավ են սկսելու, բայց ի՞նչ պետք է ասեն, թող իմ տղայի հերոսություններից պատմեն։ Եթե «դուխով տրյապկեքից» որևէ մեկը փորձի քաջերի արյանը մոտենա պիղծ ձեռքերով, նրանց տեղը ցույց կտամ», – մեկնաբանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։