Իրոք, մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջ կա Ադրբեջանի հանդեպ, պտի բերենք «իրական տեսքի»

Այո՛, ՌԴ ժողովուրդը մեզ բարեկամ է, մեր բնակչության 20 տոկոսը ամուսնացած է ռուսների հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Երկրի ղեկավարը պարտավոր է այդ քաղաքականությունը տանել, ես իմ տեսածն եմ ասում, ինքը՝ իր, երկրի ղեկն իր ձեռքն է, այդպես Է ասում, որ ցնցումներ չլինեն։ Բոլորի հետ ուզում ենք բարեկամական կապեր լինեն, առևտուր անենք, խաղաղության խաչմերուկը գործի, որ բոլոր պետությունները օգտվեն», – մեկնաբանեց պատգամավորը՝ անդրադառնալով Շանհայում Ռուսաստանին եղբայրական պետություն անվանելու Փաշինյանի հայտարարությանը։

Խոսելով խաղաղության մասին՝ Մելքոնյանը նշեց, որ «խաղաղությունը մտել է Հայաստան, օգոստոսի 8-ից հետո մեկ կրակոց չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։