Փաշինյանը վիրուս է տարածել, որի դեմ պետք է պատվաստվենք բոլորս

Նիկոլ Փաշինյանի՝ հասարակությանը, պետությանը հասցրած վնասները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Որքան էլ ցավալի լինի, բայց պետք է խոստովանել, որ նրան հաջողվել է մի ստվար հատվածի վերածել սպառողական զանգվածի, որոնց մոտ երկրորդված են ազգային խնդիրները, Հայաստանի պետականության հնարավոր կորուստը, Արցախի հանձնումը ու հնարավոր է նաև Սյունիքի օտարումը։ 

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր անունով վիրուսը (նիկոլիզմ) տարածել բազմաթիվ մարդկանց շրջանում ու ստեղծել այնպիսի լյումպեն մասսա ու ագրեսիվ բազմություն, որոնք վերածվել են ազգային անվտանգության սպառնալիքի։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությունը բևեռացնել այն աստիճանի, որ այդ ագրեսիվ բազմության աչքին կամ դու պետք է կուրորեն սիրես Նիկոլ Փաշինյանին, կամ դու թալանչի ես ու մարդասպան, լավագույն դեպքում նրանց շահերի պաշտպանը։

Հետևաբար Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է գաղափարական ու հետևողական աշխատանք տարվի ախտահանելու ուղղությամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության եկած ուժերը համարեն, որ միայն վերջինիս հեռացումը բավարար է ու գաղափարական քարոզչությամբ, ընդ որում հետևողական քարոզչությամբ չվերացվի «նիկոլիզմը», ապա վաղ թե ուշ այդ բացիլները ծնելու են նոր Նիկոլ Փաշինյան իր ողջ աղետալի հետևանքներով հանդերձ։

Մանրամասները՝ տեսանյութում