«Պատերազմի հանցագործ»-ի կվերածվի ՀՀ ցանկացած քաղաքացի, եթե այս համաձայնագիրը կնքվի
Ըստ հոդված IX-ի՝ կողմերը պարտավորվում են հասցեագրել զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը և այդ անձանց առնչությամբ իրականացնել արդարադատություն։
Սա ըստ էության Բաքվի նախկին պահանջի այլափոխված տարբերակն է, որն ամրագրված է նախաստորագրված «խաղաղության համաձայնագրում»։
Ալիևը կարող է անհետ կորած յուրաքանչյուր ադրբեջանցու դեպքը տեղավորել «բռնի անհետացումների» շրջանակում ու պահանջել «արդարադատության իրականացում»։
Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմի յուրաքանչյուր մասնակից, լինի շարքային, թե հրամանատար, ՀՀ ազգային հերոս, շքանշանակիր, ՀՀ ցանկացած քաղաքական գործիչ, որն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է ունեցել մեր ազգային ազատագրական պայքարին, ՀՀ նախկին նախագահները կարող են, ըստ Ալիևի ու Փաշինյանի նպատակահարմարության, անցնեն այդ «մեղադրանքով» ու դառնան «պատերազմի հանցագործ»։
Մանրամասները՝ տեսանյութում։