Այսօր Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին
1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարել է երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (Թալեաթ Մեհմեդ)։