Վաղը կհանձնվի «Զանգեզուրի միջանցքը», բայց մենք դեռ քննարկում ենք Ջենիֆեր Լոպեսի այցը

Ընդամենը մեկ օր հետո Վաշինգտոնում տեղի կունենա պատմական իրադարձություն, որը ճակատագրական է լինելու Հայաստանի համար (պարտադիր չէ պատմականը միայն դրական ընկալել), այն է՝ թուրք-ադրբեջանական միասնությանը կհանձնվի «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ միայն վտանգի տակ կդնի Սյունիքի ֆիզիկական գոյությունը, այլև Հայաստանի Հանրապետության՝ որպես քաղաքական միավորի միջազգային նշանակությունը։

Ավելին՝ այս իրադարձությունների շղթան ու եզրահանգումը կարող է այնպես կոտրել Հայաստանի ողնաշարը, որ այն վերականգնելը հնարավոր կլինի միայն 100 տարի անց նոր ազգային ազատագրական պայքարի շնորհիվ կամ առհասարակ հնարավոր չլինի։

Թվում էր, թե այդ սպասվելիք իրադարձությունը պետք է ալեկոծի ոչ միայն քաղաքական դաշտը, այլև ողջ հասարակությանը, բայց՝ ոչ, մենք առ այսօր դեռևս քննարկում ենք Ջենիֆեր Լոպեսի այցը։

Մանրամասները՝ տեսանյութում։