Մոտ 15 հազար մարդ արտերկրից ժամանում է Հայաստան Ջենիֆեր Լոպեսի համերգին

Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ իր մասշտաբով այն գրեթե աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Դա է պատճառը, որ մոտակա օրերին երևանյան հյուրանոցներում ոչ մի ազատ տեղ չկա ու հյուրերի մի մասը նախօրոք համարներ են պատվիրել նաև Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգին միայն 15 հազար մարդ ժամանում են արտերկրից։

Այս պահին Բագրատաշենի անցակետում այցելուների մեծ հոսք է կուտակված, ինչը առաջացրել է խցանումներ, իսկ վաղը սպասվում է էլ ավելի շատ մարդկանց ժամանում Հայաստան։

Նշենք նաև, որ Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ է Հայաստանում հանդես գալու համերգով, որը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ «Վազգեն Սարգսյանի» անվան մարզադաշտում։