Ոստիկանները կվախենա՞ն Աստծո զայրույթից, թե՞ կընտրեն պարգևավճարները

Անկախ նրանից թե երբ տեղի կունենա Փաշինյանի ազդարարած «հոգևոր հավաքը», կամ առհասարակ տեղի կունենա, թե՝ ոչ, անկախ նրանից, թե որքանով նա կհաջողի իր այս հերթական ազգադավ նախաձեռնությունը ավարտին հասցնելու գործում, այնուամենայնիվ ցավալիորեն պետք է փաստել, որ նրան արդեն իսկ հաջողվել է մեծագույն հարված հասցնել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությանը, այլև սասանել բարոյականության այն նորմերը, որի վրա խարխսված է հասարակությունը։

Այսուհետ յուրաքանչյուր ոչնչություն, անկենսագիր ցանկացած ոք, որևէ արժեհամակարգ չկրող ու ոչինչ չստեղծած մեկը, որի միակ ձեռքբերումը անկախ իրենից խորհրդարանում կամ ինչ-որ պաշտոնի հայտնվելն է, կարող է իրեն թույլ տալ հրապարակավ վիրավորել Վեհափառին կամ հոգևորականներին, նրանց հայհոյել, կոչել ավազանի անունով ու իրենց սողացող կարգավիճակից նրանց բարձր կարգավիճակի մասին դատողություններ անել։ Ընդ որում, դա ոչ մի կապ չունի ո’չ ժողովրդավարության, ո’չ մարդու իրավունքների, ո’չ էլ խոսքի ազատության հետ։ Ոմանք խոսքի ազատությունն ասոցացնում են գարշահոտ բերանն ափռ-ցփռ բացելով, իսկ ժողովրդավարությունը՝ սանձարձակության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում