Փաշինյանը որոշ կենդանիների նման չի տարբերում գույները

Մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, Նիկոլ Փաշինյանը ցուցաբերեց կա՛մ անմնացորդ ստրկամտություն, կա՛մ աներևակայելի տգիտություն, կա՛մ երկուսը միասին։ 

«Երբ ասում են՝ ինչպե՞ս կարելի է Թուրքիայի նման պետության հետ խաղաղություն հաստատել, նշանակում է Թուրքիայի նման պետության հետ պատերա՞զմ են ուզում», -հայտնի չէ, թե ում խոսքերը մեջբերելով, արձագանքում է Նիկոլ Փաշինյանը։ 

Սկսենք, թերևս, նրանից, որ որևէ լուրջ քաղաքական միավոր կամ գործիչ երբևէ չի հայտարարել, որ մենք երբեք չպետք է Թուրքիայի հետ գնանք խաղաղության։ Սակայն խաղաղությունը միջպետական գործընթաց է, որը պահանջում է քաղաքական կանոններ, բանակցություններ, շահերի համադրումներ, հակասությունների մեղմացումներ ու գործիքակազմերի կիրառում, բայց երբ կողմերից մեկը, երբ նույնիսկ մյուսը անհամեմատ ուժեղ է, անվերապահորեն կատարում է բոլոր պարտադրանքներն ու պայմանները, ապա դա ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ պետության լուծարում։ 

Հաջորդը՝ իհարկե, խաղաղության այլընտրանքը պատերազմն է, սակայն ի գիտություն Փաշինյանի, հարկ է նշել, որ պատերազմը նույնպես, ինչպես խաղաղությունը, միջպետական հարաբերություն է, այդ շղթայի մի մասը։ Երբ պետությունների մեջ առկա է որևէ խնդիր, որը պարտադիր լուծման կարիք ունի, ապա նախ՝ այդ խնդիրը փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով, որոնք կարող են լինել թե՛ ուղիղ, թե՛ միջնորդավորված բանակցությունները, թե՛ տարբեր դիվանագիտական խողովակները։ Դրանց կարող են հաջորդել նաև միմյանց նկատմամբ կիրառվող տարատեսակ պատժամիջոցները ու երբ խնդիրը մնում է չլուծված, ապա նոր պետություններն անցնում են պատերազմի։ 

Հետևաբար երբ Փաշինյանը կտրում է միջանկյալ շղթան, որի մասին կարող է և չիմանալ ու խաղաղությանը միանգամից հակադրում պատերազմը, ապա նմանվում է այն կենդանուն, որը չի կարողանում տարբերել գույները։ Ուստի Փաշինյանի համար քաղաքականությունն ընդամենը սև ու սպիտակի հակադրություն է, մինչդեռ այն բազմերանգ ու բազմագույն գործընթաց է, որի վրա հիմնվում է ողջ աշխարհը։

Մանրամասները՝ տեսանյութում