Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանն աշխատանքային այցով գտնվում են Մոսկվայում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր այցը մեկնարկեցինք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպումով, ապա մասնակցեցինք Մոսկվայում ՀՅԴ հիմնադրաման 133-րդ ամյակին նվիրված միջոցառմանը»,- գրել է Սաղաթելյանը։