Փաշինյանն Էրդողանի համար լինելու է Հայաստանի Հանրապետության գերեզմանաքարը։ Սա է այն նողկալի ծրագիրը, որը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը փորձում է իրականացնել։ Աստված մի արասցե, Փաշինյանի կողմից Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի օղակում տեղավորելուց հետո մենք դադարելու ենք մեր տեղն ունենալ ազգերի համաշխարհային ընտանիքում։ Մեր մասին այլևս չեն խոսի, մենք ինքներս մեր մասին այլևս չենք լսի, մենք կվերածվենք մի տարածքի, որն այլևս իր տեղը չի ունենա միջազգային լրահոսում։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի Անկարա այցից կարելի է սպասել միայն հերթական աղետի մոտեցումը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի գլխին։ Իսկ նրա վերադարձից հետո կտեսնենք էլ ավելի լկտիացած մեկին, որը վերջնականապես խզած է լինելու իր կապերը հայ ժողովրդի հետ։ Հանձին Փաշինյանի՝ գուցե ունենանք աննախադեպ այլասերված մի բռնապետի, իհարկե, ինչպես արդեն ասել եմ, մինչև «Նովրուզ բայրամներից մեկի ժամանակ մատաղ լինելը»։

Մանրամասները՝ տեսանյութում