Փաշինյանը կույս հոգևորականների ցուցա՞կ ունի. քննարկում Հուսիկ Արայի հետ

Իշխանությունները հստակ նպատակ ունեն Եկեղեցում իշխանափոխություն իրականացնել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բոլոր ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից համարյա նույն նախադասությամբ կրկնում են, որ բոլոր հոգևորականները, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, պետք է հեռանան ու շարունակում են, որ կան բազմաթիվ պարկեշտ այլ հոգևորականներ։ Պարկեշտ ասելով՝ նրանք նկատի ունեն այն հոգևորականներին, որոնք չեն խախտել կուսակրոնության ուխտը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կույս հոգևորականների ցուցա՞կ ունի, գիտի՝ ով է կույս, ով՝ ո՞չ, տիրապետում է մարդկանց անձնական կյանքին ու անկողինների՞ն։
Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ չի եղել դեպք, որ պետության ղեկավարի մակարդակով խառնվեն մարդկանց անձնական կյանքին ու գռեհկաբար հարձակումներ գործեն մեր ազգային արժեքների ու Եկեղեցու վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։