Ինչո՞ւ փողոցում ոչինչ չի կատարվում, ընդդիմությու’ն, եթե չի ստացվում, թողե’ք, հեռացե’ք. ռեժիսոր
Փաշինյանին խանգարող չկա, իր ծրագիրը հաջողությամբ իրականացնում է, ինչ ուզում՝ անում է, ինչի՞ չանի, եթե դիմադրություն չկա: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
«Ընդդիմությանը, եթե չի հաջողվում Փաշինյանին հեռացնել, թող հեռանա, հերիք է մարդկանց մեղադրել, թե ինչո՞ւ փողոցում ոչինչ չի կատարվում:
Երկրում մեծ, ուժեղ հակաիշխանական էներգետիկա կա, պայթելու է, պետք է ճիշտ կազմակերպել: Մոռացեք, ընտրություններով իշխանություն չի փոխվելու»,-ընդգծեց ռեժիսորը:
Մանրամասները՝ տեսանյութում: