Մարտի 8-ին հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը

Մարտի 8-ին հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: