Փաշինյանն այլևս վարչապետ չէ. ո՞րն է պատճառը. Կարեն Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը կորցրել է թե’ քաղաքական, թե’ բարոյական լեգիտիմությունը։ Շատերը լեգիտիմությունը պայմանավորում են բացառապես թվացյալ ազատ ու արդար ընտրություններով, սակայն ընտրությունները անհրաժեշտ, բայց ոչ միակ պայմանն են այդ լեգիտիմությունն ապահովելու համար։

Առնվազն կա մի քանի բաղադրիչ, որոնք էլ հուշում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոչ լեգիտիմության մասին։ Առաջինը նախընտրական ծրագրերն են։ 2021 թվականին ներկայացրած նախընտրական ծրագրերից և որևէ մեկը կյանքի չի կոչվել, որոշների պարագայում էլ կատարվել են խոստմանը տրամագծորեն հակառակ գործողություններ։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը ստել է հանրությանը։

Երկրորդը՝ ներքին ու արտաքին օրակարգերի բացակայությունն է, որոշ դեպքերում էլ այդ օրակարգերի տապալումը։ Ահա հենց այս գործոններն էլ փաստում են Նիկոլ Փաշինյանի ոչ օրինական կառավարումը երկրի վարչապետի պաշտոնին։

Ինչ վերաբերում է բարոյական լեգիտիմությանը, ապա ցավոք Հայաստանում քչերն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին։ 

Մանրամասները՝ տեսանյութում