Խաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 15:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ 2 տարիքային խմբերում (մինչև 10 և 10-15 տարեկան), ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները:
Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների անկեղծ տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։
Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը,որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։ Այստեղ արվեստը կդառնա կապող կամուրջ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։
Վայրը՝ Հայաստանի Նկարիչների միություն, Աբովյան 16
Ամսաթիվ՝ 2025թ․ մայիսի 24
Ժամը՝ 16:00 Հրավիրում ենք բոլորին մասնակցելու և աջակցելու նոր սերնդի ստեղծարար աշխարհայացքի ձևավորմանը։