Նոր Նորքի թաղապետը բլոգեր Արթուր Չախոյանին հրավիրել է աշխատանքի՝ խոստանալով լայն լիազորություններ և բարձր աշխատավարձ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր- Մարգարյանը բլոգեր Արթուր Չախոյանին հրավիրել է աշխատանքի՝ խոստանալով լայն լիազորություններ և բարձր աշխատավարձ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Չախոյանը՝ միացնելով ձայնագրությունը, որտեղ նա նման առաջարկ է հնչեցրել։ 

«Ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, նման առաջարկներ էլի են եղել»։ 

Դիտարկմանը, թե հրալպարակումներ կան, որտեղ նշվում է, թե իրեն ֆինանսավորում է Ռորբերտ Քոչարյանը՝ նա նշեց, որ իրեն շատերի հետ են կապում։ «Ով ընդդիմադիր հայացքներ ունի, կամ դավաճան է, կամ ռուսի շպիոն է, կամ էլ նախկիններից է ֆինանսավորվում, ով Նիկոլին չի աջակցում՝ սրանից մեկն է, 3 տարի ինչ արել եմ՝ իմ միջոցներից եմ արել»։