51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա թողնելով կնոջն անօգնական վիճակում՝ հեռացել է:
Հանցագործություն կարատողը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեի Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 51-ամյա տղամարդը 2014 թվականին մեղավոր է ճանաչվել ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք:
Եվս մեկ՝ 2016 թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է: