Փաշինյանի ուղերձը նոր Ցեղասպանության քողարկված սպառնալիք էր․ Կարեն Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի խոսքում առկա էր սպառնալիք ներքին լսարանին։ Այլափոխված տարբերակով, նա Հայաստանի հասարակությանը հասկացնում էր, որ եթե դադարեք վստահելը ներկա Կառավարությանը, չսատարեք «Իրական Հայաստանի» գաղափարին, չսատարեք Ալիևի կողմից թելադրված պայմաններով իրականացվող սահմանազատմանն ու սահմանագծմանը, չսատարեք «Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալին, չխնդրեք Թուրքիային բացել սահմանները, չհրաժարվեք ձեր հայրենիքի մի մասից ու ազգային արժեքներից, չաշխատեք ու հարկերը ըստ պատշաճի չմուծեք, այլ խոսքով՝ եթե մերժեք ինձ՝ Նիկոլ Փաշինյանիս, նոր Ցեղասպանությունից չեք խուսափի։

Մանրամասները՝ տեսանյութում։