Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի, քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն․ Լիլիթ Գալստյան

Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է հիվանդության ընդհանուր պատճառները, օրինաչափություններն ու ելքը․․․Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի, քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։
Սա արդեն անհերքելի և անբուժելի ախտանիշերով դրսևորվող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջվող ու ձեր ճակատին դաջված ուրացողի շտամով։
Սա նաև օրինաչափ է, որովհետև գիտակցում են և կանխատեսում իրենց քաղաքական հոգեվարքը։
Նրանց ոչինչ չի փրկի, որովհետև՝
մի ամբողջ ժողովրդի գլխին իրենք են փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
7 տարի շարունակ կազմաքանդել են ամեն բան,
սեփական ձեռքերը հեղել են 5000 երիտասարդի արյամբ,
դարձել են Արցախի ցեղասպանության հանցակիցը,
հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր են դարձրել 120000 բնիկ արցախահայությանն
ու դեռ մեղադրում են ուրիշներին և հատկապես ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»․․․
Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան»,- գրել է պատգամավորը։