Փաշինյանը 2 օրում 2 անգամ ուրացավ հայ ժողովրդին. Կարեն Կարապետյան

Առաջինն այն պնդումն էր, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժում այլևս չի սկսվելու։ Նիկոլ Փաշինյան, ընդհանրապես ո՞վ ես դու, դու քեզ հարցրե՞լ ես առհասարակ դու ով ես։ Դո՞ւ ես որոշում, թե ինչ շարժում սկսվի, դո՞ւ ես որոշում, թե ժողովուրդն ինչ նպատակներ հետապնդի, ի՞նչ երազանքներ ունենա, դո՞ւ ես որոշում ժողովրդի իղձերն ու ցանկությունները։ Կարո՞ղ ա քեզ թվում ա ՀՀ քաղաքացիները քո ՔՊ-ականներն են, որոնց կարող ես SMS-ներով կառավարել, թե՞ մտածում ես, որ Հայաստանի Հանրապետությունը քո «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունն ա, երբ ժամանակին մտնում ու հիստերիկ տոնով գոռգոռում էիր աշխատողների վրա։ Թե՞ մտածում ես, որ 1988-ին Արցախյան շարժումը սկսելուց առաջ զանգեցին Մոսկվա ու Կենտկոմից թույլտվություն վերցրեցին։

Բավ է քո ալիևահաճո գործողություններն ու քծնանքը փորձես պրոյեկտել ողջ ժողովրդի վրա։ Դու ՀՀ քաղաքացիների տերն ու տիրակալը չես ու ի վերջո չափդ պետք է ճանաչես։ Հասկանալի է, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո դու էլ ավելի ես լկտիացել, որովհետև այդ լկտիությունը գալիս է վախի զգացողությունից, քանի որ շատ լավ հասկանում ես, թե քո հետ ինչ կկատարվի այն օրը, երբ կորցնես իշխանությունը, որովհետև այդ օրը դու կկանգնես դատարանի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում