Փաշինյանը մահախոսական կարդաց կառավարության անդամներին, որ իրենց ձախողման մեղավորը կադրերն են
Այս իշխանության ուրացման և բարոյականության չճանաչման նոր մեկնաբանություն է ԱԳՆ-ի հայտարարությունը։ Ուզում են Արցախի հարցից հրաժարումը գցել արցախցիների վրա։ Գրավոր հարցում եմ ուղարկել ԱԳ նախարարին, որպեսզի ներկայացնի, թե որտեղ է հրապարակվել ԼՂ-ի լուծարման հրամանագիրը։ Ակնկալել եմ տրամադրել այդ փաստաթղթի պատճենը, նույնիսկ Ադրբեջանը հղում չի անում այդ հրամանագրին, գիտի, որ նման բան չկա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Խոսելով իշխանության վարած քաղաքականության մասին, պատգամավորը նշեց, որ այս իշխանությունն ունեզրկման քաղաքականություն է վարում, Երևանում ապրած, տուն կառուցած մարդկանց ասում է՝ ծախի, գնա, սա վայրի կապիտալիստական ամենախայտառակ մոտեցումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։