Ի՞նչ անել, որ հա՛մ Ալիևը կուշտ լինի, հա՛մ Փաշինյանը՝ ապահով․ Կարեն Կարապետյան

Ադրբեջանն առաջ քաշեց նոր պայման ու նոր մեղադրանք։ Ըստ այդ պահանջ-մեղադրանքի, Հայաստանն իրենց է տրամադրել ականապատ տարածքների քարտեզների փոքր մասը, քանի որ ըստ Բաքվի՝ կա շուրջ 1.5 միլիոն ական, բայց իրենց ձեռքի տակ է դրանցից 400 հազարի քարտեզը։

Ադրբեջանը ոչ միայն մեղադրում է ու պահանջում, այլև հորդորում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմիմյանց նկատմամբ միջազգային ատյաններում հայցեր ու բողոքներ չներկայացնել։

Առավել քան վստահ եմ, որ Փաշինյանը Ալիևին է հանձնել բոլոր քարտեզները ու 1.5 միլիոն ականի քարտեզ նա չունի, որովհետև այդչափ ականներ պարզապես չկան։ Միակ ելքն այն է, որ Փաշինյանը խնդրի Ալիևին, որպեսզի նա թույլ տա ականապատել Ադրբեջանին վերջերս հանձնած տարածքներից մեկը ու դրանց քարտեզը հանձնի Բաքվին։

Ժողովրդական ասացվածքի համաձայն, և Ալիևը կուշտ կլինի, և Փաշինյանը՝ ապահով։

Մանրամասները՝ տեսանյութում