Հունաստանում տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 57-ի
Հունաստանում տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 57-ի: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տասը մարդ դեռ անհետ կորած է:
Գնացքների բախումը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել ամբողջ Հունաստանում: Երկաթգծային աշխատողները մարտի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացրել՝ կառավարությանը մեղադրելով երկաթուղիներն անտեսելու մեջ: Աթենքում և Սալոնիկում երկու օր շարունակ ավելի քան 2000 ցուցարար ակցիա է անցկացրել՝ բողոքելով կառավարության և երկաթուղին սպասարկող ընկերության դեմ, որոնք, նրանց պնդմամբ, «ոչինչ չեն արել՝ բարելավելու Հունաստանի երկաթուղիների վիճակը»:
Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ին։