Փաշինյանը ձախողվել է. ՔՊ-ն կանգնած է փլուզման եզրին. Կարեն Կարապետյան
Փաշինյանը ձախողվել է. ՔՊ-ն կանգնած է փլուզման եզրին. Կարեն Կարապետյան
Փաշինյանը սեփական թիմը համարելով սպառված, նպատակ ունի թարմացնել թե’ կուսակցության վարչության կազմը, թե’ ապագայում ձևավորվող համամասնական ցուցակը։
Հատկապես Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները Փաշինյանին պարզորոշ ցույց տվեցին, որ ոչ միայն իր հանդեպ վստահության լիմիտն է ավարտված հանրության մոտ, այլև իր քաղաքական թիմն է վերածվել անպիտան գործիքի։ Այդ երկուսի զուգորդմամբ ընտրությունների գնալը հավասարազոր է 100 տոկոս պարտության։
Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի համար սպառված է նաև մարդկային ռեսուրսը, որոնց վրա հենվելով կարող է կուսակցության վերին շերտերում կատարել անհրաժեշտ փոփոխություններն ու վերադասավորումները։ Առավել պարզ խոսքով ասած՝ չկա մի ողջամիտ մարդ, որը ցանկություն հայտնի Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու։ Իսկ ՔՊ-ի ավելի ստորին շերտերից այդ մարդկանց գտնելը առհասարակ անհույս գործ է։
Մանրամասները՝ տեսանյութում