Կարբի գյուղում բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին, ով փորձել է մի քանի բնակարանից գողություն անել
Երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է hraparak.am-ը։ Պարեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։
Տեղեկություններ կան, որ նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։