Վե՛րջ, այլևս ջրբաժան պետք է լինի, հարյուր հրապարակ կա, բոլորը պետք է դուրս գան պայքարի. Գառնիկ Դանիելյան

Խաղաղության համաձայնագրով Ադրբեջանը ոչինչ չի զիջում, միայն Հայաստանն է զիջում, այն Հայաստանի շահը չի ներկայացնում, ամեն ինչ արվում է Ադրբեջանի պահանջով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ ընդդիմությունը պետք է դուրս գա պայքարի և հեռացնի իշխանությանը։

«Վե’րջ այլևս, ջրբաժան պետք է լինի, ամեն մեկն իր սենյակներում թող ստատուս չգրի ու մուննաթ գա, բոլորը պետք է դուրս գան պայքարի, հարյուր հրապարակ կա։ Լայն թափով պայքար պետք է սկսենք, ժողովրդին պետք է ոտքի հանենք, անձնական ամբիցիաները պետք է զսպել ու համախմբվել»,- ընդգծեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։