19-ամյա երիտասարդը կրակել է երևանյան ակումբներից մեկում, հետո դանակահարել մենեջերին
Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում։
Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ ու ծալովի դանակ։