Սերգեյ Լավրովը մեկնում է Ադրբեջան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Նախատեսվում է, որ ՌԴ ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնուհետև սպասվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։։

Այցի ընթացքում ՌԴ նախարարը կքննարկի տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կհատկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը։

Այցի երկրորդ օրը Լավրովը հանդես կգա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։