Փաշինյանը ֆաշիստ է, միայն ֆաշիստը սեփական գաղափարախոսությանը օրենքի ուժ կտա ու կպարտադրի

Փաշինյանի հետ հույս կապելը նույնն է, ինչ Ալիևի հետ, նրանք նույն մարդն են, պետք է ժողովրդական ճնշում լինի, որ գերիների հարցով զբաղվեն։ Այս հարցը պետք է դառնա ամենօրյա քննարկվող խնդիր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Փաշինյանը ֆաշիստ է, նա անցել է բռնապետի փուլից, միայն ֆաշիստը սեփական պատկերացումներից, ընկալումներից ելնելով, գաղափարախոսություն կգրի և օրենքի տեսք կտա։ Եթե մեկն ըմբոստանա, դատվելու է որպես Սահմանադրական կարգը խախտող։ Նրա տվայտանքները նույնիսկ հասել են այնտեղ, որ ինքն է որոշում, թե ով է երջանիկ մարդը, եթե մեկն ասի՝ դժբախտ է, Սահմանադրությունը խախտելու համար դատվելու է, քանի որ չի համապատասխանի  Փաշինյանի՝ երջանկության մասին պատկերացումներին, սա խելագարություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։