Արայիկ Հարությունյանը՝ օրինախա՞խտ, «բեզաչոտնի՞կ», թե՞ երկուսը մեկում

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզվում է ոչ միայն օրինախախտ է ու սովորական ակտիվիստ, այլև անպատասխատանու իր խոսքերում:  Հասարակությունում նման մարդկանց անվանում են «բեզաչոտնիկ»: 

Գյումրիում դեռևս ավագանու ընտրությունների քարոզարշավը չի սկսվել, սակայն Արայիկ Հարությունյանը չարահելով իր պաշտոնական դիրքը, ֆեյսբուքյան իր էջում պաշտոնյային ոչ վայել բառապաշարով սկսել է Սարիկ Մինասյանի գովքը: Եթե միայն գովք լիներ, կարելի էր մի ձև մատների արանքով նայել, կարող էինք ենթադրել, որ տղան պարզապես սիրահարվել է Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուին ու իր սրտի զեղումներն է հղում նրան: Սակայն այս տղան ոչ միայն սիրո խոստովանություն է անում վերջինիս, անվանելով ծանր ծով տղա (սովորաբար սիրահար տղան է իր սիրո առարկային բնութագրում ծով գոյականով, իսկ թե ոնց է Արայիկը զգացել Սարիկի ծանրությունը, դա յուրաքանչյուրի անձնական կյանքն է), այլև կոպտորեն խախտելով ընտրական օրենսգիրքը, կոչ է անում ակտիվորեն մասնակցել սպասվելիք քարոզարշավին՝ հօգուտ իշխանական թեկնածուի:

Ավելին, սույն պաշտոնյան չբավարարվելով գովքով, անվանարկում է մյուս թեկնածուներին, անվանելով նրանց նախկին ու ներկա կրիմինալներ ու դրածոներ:

Եթե Արայիկը մանկության տարիներին խաղացած լիներ բակում, երիտասարդության տարիներին դրսևորեր իրեն որպես տղա, ապա կիմանար, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է պատասխանատու լինի իր խոսքերին, որովհետև չի կարելի ապավինել զուտ պաշտոնին: Պաշտոնը դդումի նման բան է, այն մի օր կարող է հողի վրա լինել, մի օր հողի մեջ:

Կրիմինալը քրեաիրավական գնահատական է ու երբ պաշտոնյան որևէ անձի կամ անձանց անվանում է կրիմինալ, ապա պետք է ունենա դատարանի հստակ որոշում տվյալ անձի կամ անձանց կողմից կատարված հանցագործությունների մասին, եթե չունի, ապա պաշտոնյան վերածվում է «բեզաչոտնիկի»:

Իսկ ինչ վերաբերվում է դրածո ձևակերպմանը, ապա բարձր է հավանականությունը, որ այն կարող է դդումի նման թարս բուսնել, քանի որ բոլորին է հայտնի, որ իշխանական թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը ՔՊ-ի հետ որևէ կապ չի ունեցել, Նիկոլ Փաշինյանի հետ նույնիսկ կես սանտիմետր չի քայլել, Արայիկի թմբկահարած հեղափոխական արժեքների հետ ոչ մի առնչություն չի ունեցել, այլ բան է, որ ինքը տարիներ անց հանուն Գյումրիի քաղաքապետի պաշտոնի որոշել է կիսել Փաշինյանի ու ՔՊ-ական հայրենադավությունը ու իր անունը ամրագրել դավաճանների անվան կողքին, դա իր որոշումն է: Հետևաբար եթե մի մարդ, որը թիմի անդամ չի եղել, այլ պարզապես քաղաքական որոշման արդյունքում վերածվել է հարաբերական ձեռնտու տարբերակի, ապա լավագույնս հանդիսանում է հենց այն դրածոն՝ ծանր ծով տղան, որին ուղղված էին Արայիկի զեղումները: